Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է». Արման Աբովյան

«Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է». Արման Աբովյան
248
Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 09:48

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։
Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։
Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։
Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրայելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։
Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։
Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող ծանր ինքնաթիռներ։
Իսրայելական քաղաքական վերնախավը «դուխ» է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։
Ադրբեջանը սկել է իր տարածքում իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ։
Ռուսաստանը տարածաշրջանում իրանական ռազմա-դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է շատ պոզիտիվ՝ «նեյտրալիտետով»։
Ամերիկացիները բնավ չեն շտապում «դատապարտել» Իրանին, ինչը նյարդայինացնում է ադրբեջանական վերնախավին։
Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ-Հյուսիս նախգիծը։
Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։
Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։
Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե տարածաշրջանային ինչ «ղումար» է ընդանում մեր սուվերեն տարածքների համար։
Լուրջ եմ ասում, ՀՀ-ի «հպարտ» իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց գույություն ունի երկու «պողպատե» հանգամանք։
1. Իրենցից արդեն ոչ մի բան կախված չէ, բոլոր առումներով։
2. Միևնույն է ինչ ուզում է լինի, մեղավոր են հռչակվելու «սևերը», «նախկինները», «դավադիր ուժերը», մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։
Չե՞ք հավատում… հարցրեք յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու», նա ձեզ ամբողջ «ճշմարտությունը» մի անգամից կպատմի»:

Աղբյուրը`   Արման Աբովյան