Արմեն Սարգսյանը ս. Ղազար կղզում ներկա է եղել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
![]() 318 Կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ., 13:22 Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին: Մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։ «Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»»։ Նախագահ Սարգսյանը խոսել է Վարդան Գրեգորյանի մասին, նշել, որ նա թեև 2021թ․ հեռացավ կյանքից, սակայն նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել: Խոսելով մրցանակաբաշխությունը Սուրբ Ղազարում անցկացնելու մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս վայրը մեր ժողովրդի համար կարևոր և խորհրդանշական է։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ, -ասել է Հայաստանի նախագահը։ -Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը։ Ու դրա արդյունքում այստեղ՝ միաբանությունում մենք ունենք հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը և արվեստի բացառիկ նմուշեր»։ Գրքի ու գիտելիքի արժևորումը նախագահ Սարգսյանը համարել է մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Նա նշել է նաև, որ ի հիշատակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի նրա անունը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
