«Իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում». Հայկ Չոբանյան
![]() 626 Կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ., 13:44 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում, սակայն մասնավոր ոլորտում։ Միաժամանակ շարունակելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։ Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ մասնավոր և հասարակական ոլորտներում։ Այդ համոզմունքն է նաև նպաստել իմ այս որոշմանը, այն է՝ ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ։ Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով»: Աղբյուրը` Հայկ Չոբանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
