Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը
1516
Կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ., 22:00

ՌԴ ՊՆ-ն հաստատել է երեկ ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը: «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում, կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը:

Ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։