Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել
![]() 148 Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 11:30 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարաություն է տարածել. «Հոկտեմբերի 12-13-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Հնդկաստանը զարգացող հսկա է և արագ տեմպերով դառնում է համաշխարհային դերակատար։ Մասնավորապես՝ Հնդկաստանի այդ դերակատարումն առանցքային է դառնում Հարավ-հյուսիս աշխարհառազմավարական միջանցքի ձևավորմամբ պայմանավորված տարածաշրջանային ճարտարապետության վերաձևման հարցում։ Հնդկաստանը և Հարավ-հյուսիս միջանցքի մյուս կարևոր մասնակից Իրանը հայտնել են, որ Հայաստանին են տեսնում որպես դրա շղթայի հաջորդ օղակ։ Այդ միջանցքն այլընտրանք չունի Հայաստանի փրկության և անվտանգության ապահովման առումով։ Ասվածից ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են։ Եվ այս բացառիկ պատմական հնարավորությունն իրականություն դարձնելու համատեքստում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանիա Ջայշանկարի այցի օրերին Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով վազում է Մոսկվա՝ հաշվետվություն տալու Հայաստանը կործանող ռուս-թուրքական պլանի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև նոր հանձնարարականներ ստանալու դրա հաջորդ քայլերի իրագործման ուղղությամբ։ Ողջունելով Հայաստանի ապագա ռազմավարական գործընկեր/դաշնակից Հնդկաստանի ղեկավարությանը և անձամբ արտգործնախարար պարոն Սուբրահմանիա Ջայշանկարին, հավաստիացնում ենք, որ Հայաստանի տեր հայ ժողովուրդը գնահատում է Հնդկաստանի ջանքերը։ Մոտ ապագայում, երբ անխուսափելիորեն կհամընկնեն աշխարհաքաղաքական փոփոխությունները և մեր երկրի ներքին զարգացումները, հայ ժողովուրդն իր ստեղծած ազգային կառավարության միջոցով արժանապատիվ ու համարժեք հարաբերություններ կհաստատի Հնդկաստանի հետ, ինչը ենթադրում է նաև պատշաճ վերաբերմունք նրա պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ»: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
