««Ադրբեջանի Հանրապետություն» անունը՝ Արցախում ծնվածների անձնագրերում. Նիկոլի դավադրությունը». Ռոբերտ Մարգարյան
![]() 1098 Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 20:00 Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունն այսօր ՀՀ անձնագիր ունեցողներին թույլատրեց անձնագրում՝ որպես ծննդավայր պետության անվան փոխարեն օգտվել ծննդավայր քաղաքի անունից: Հիմք ընդունելով կառավարության հիմնավորումները՝ պարզ է, որ որոշումը վերաբերում է 1991 թվականից հետո Արցախի Հանրապետության սահմաններում ծնվածներին: Նաև փաստ է, որ հարցը վերաբերում է ոչ թե «Հայաստանի Հանրապետության», այլ «Ադրբեջանի Հանրապետության» անունը նշելուն, որն Արցախը վերջնականապես թշնամուն հանձնելուց հետո պարտադիր կերպով հայտնվելու է հիշյալ անձանց անձնագրերում, ինչպես, ըստ երևույթին, դա եղել է մինչև Արցախի Հանրապետության անկախացումը և դա լինելու է Ադրբեջանի պահանջը: Հատկանշական է, որ կապիտուլյանտը նման որոշում ընդունում է ԼՂ անվամբ աշխարհագրական տարածք գոյություն չունենալու մասին Ադրբեջանի նախագահի ու հոգևոր առաջնորդի վերջին զառանցանքներից ու Մոսկվայից վերադառնալուց հետո: Այդպիսով, մինչ Հայաստանի ներքին ընդդիմադիր քաղաքական դաշտն զբաղված էր հերթական կեղծ օրակարգի քննարկմամբ, կապիտուլյանտը վերցրեց Արցախը հանձնելու ուղղությամբ իր երկրորդ քայլը: Առաջին քայլը երկու փուլերում նա վերցրել էր նախ դեկտեմբերին ու ապա մայիսին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Խորհրդային Միության քարտեզների հիմամբ սահմաններ գծելով, որը հաջողությամբ իր ավարտին հասավ սեպտեմբերին, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին ադրբեջանական դեֆակտո մաքսակետ տեղադրվելով: Նիկոլը ճարպկորեն իրականացնում է իր դավադրությունը՝ հարցը կարգավորելով հակառակ ուղղությամբ: Մինչև վերջնական համաձայնագրին հասնելը կարգավորելով դրան վերաբերող բոլոր տեխնիկական դետալները: Ի դեպ, սա մեկ անգամ ևս փաստում է, որ հակառակ բոլոր հավակնություններին, Արցախի կարգավիճակի մասին կուլիսներում ու փորձագիտական մակարդակում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների միջև լուրջ քննարկումներ են տեղի ունենում»: Աղբյուրը` Ռոբերտ Մարգարյան |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
