«Օտար խաղաղապահ ուժերը երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին». Արմեն Այվազյան
![]() 339 Շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ., 02:06 Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆաշիստական Ադրբեջանի զորքն Արցախում որդեգրել է պատերազմելու նոր և արդյունավետ մարտավարություն՝ հայերին հեռվից անպատիժ կերպով գնդակահարելը։ Հեռահար գնդակահարությունների նույն մարտավարությունը կիրառվում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Օտար խաղաղապահ ուժերը, ումից էլ դրանք բաղկացած լինեն՝ ռուսներից, սկանդինավներից թե ֆրանսիացիներից, երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին ու նպատակային սպանություններին։ Նրանք հաճախ այդպիսի հնարավորություն էլ չեն ունենալու՝ էլ չասած նման գործողությունների մանդատ չունենալու մասին։ Ադրբեջանական այս հանցագործությունները հետևողականորեն շարունակվելու և մերթընդմերթ կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել վճռական և ուժգին հակահարված ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՑ։ Իսկ անպատասխան մնալու դեպքում, ինչպես այժմ է, հետևանքները մեզ համար լինելու են աղետալի՝ ընդհուպ մինչև զանգվածային արտագաղթ, սպիտակ ջարդ ու հայրենազրկում։ Հետևաբար՝ • Հայկական բանակի վերակառուցմանն ու հզորացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։ • Հայաստանում (ներառյալ Արցախում) համընդհանուր ինքնապաշտպանության ռազմավարություն որդեգրելուն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։ • Պարտվողական և կապիտուլյանտական քաղաքական իշխանության հեռացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։ Եվ այդուամենայնիվ, ուշանում ենք...»: Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
