«Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի». Վահան Բաբայան
![]() 317 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 18:18 Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետը երեկ Ֆիզուլիի օդանավակայանում հայտարարել է, որ հայերը վանդալներ են և Ֆիզուլի քաղաքը հիմնահատակ քանդել են: Օկուպացրել են և քանդել իրենց «հայրենի հողը»: Նախ՝ կապիտուլյացիոն վախկոտ ռեժիմը երբեք չի պատասխանում նման մեղադրանքների, նրանք արցախյան հիմնահարցի ծագման գոյաբանությունը վերցրեցին և հանեցին, հիմա չկա նույնիսկ մի խոսք Բաքվի և Սումգաիթի մասին, չկա մի խոսք Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ այն ժամանակ իրականացրած վայրագությունների, տեղահանումների, սպանությունների մասին, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության պատճառների և պայմանների մասին: Բա հիմա ոնց չասես, որ դուք էնքան անբարոյական մարդկանց ենք տվել քվե, որոնք մոռացության տվեցին ղարաբաղյան շարժման ողջ էությունը, պատմությունը և դրանից բխող ամեն ինչ, ինչը կարող էր Հայաստանը կրկին ոտքի հանել: Եվ ինչպես Ֆիզուլին, այնպես էլ տարբեր տեղեր հայերը կռիվ են տվել և ազատագրել իրենց հողերը, կատաղի մարտեր են գնացել, իհարկե, քաղաքը (Ֆիզուլին) չէր կարող գոյատևել այդ հարվածներին: Դա իրական պատերազմի պատկերն է, երբ քաղաքից ուղղակի էլ բան չի մնում, դա ֆեյք պատերազմ չէր, դա ֆեյսբուքում հաղթել չէր, դա մեր հաղթանակն էր, որից այդ տարածքը վերադարձավ մեզ: Իսկ այդ տարածքը չիմացողների համար չեմ ալարում ու գրում եմ, որ անհայրենիք ու թրքասեր ծրագրի «ուղեղային ինստալիացիայից» խուսափեն: Մեր պատմական Վարանդան կրկին դարձրին Ֆիզուլի: Ֆիզուլին 1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է պարսիկների կողմից ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքություն:1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված հայտնի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին: Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով: Եվ միայն 1921թ Կարյագինոն դարձել է Ֆիզուլի՝ անցնելով Խորհրդային Ադրբեջանին և անվնափոխվել: Եվ կարևորն ասեմ՝ միայն և միայն նախկինների օրոք այդ տարածքների մեծ մասը (արևմտյան) ազատագրվեց և 1993թ. օգոստոսից անցավ մեր տիրապետության տակ: Այդ նախկինները պահեցին, պաշտպանեցին Ֆիզուլին կամ ավելի ճիշտ Վարանդան, իսկ ռուսների համար գուցե Կարյագինոն, իսկ թավշյա թրքասեր խունտան այն կրկին նվիրեց թուրքին, ով էլ գնացել այսօր գլուխ ա գովում և օդանավակայան բացում՝ սպասելով իր մեծ եղբոր՝ Էրդողանի օրհնությանը: Հ. Գ. Սերժ Սարգսյանն Արցախը և Ֆիզուլին ազատագրեց, Ստեփանակերտում օդանավակայան կառուցեց, չէ ձեզ դուր չեկավ, մերժեցիք, մինչև էսօր անամոթաբար փորձում եք էլի վայրահաչել, դե գնացեք հիմա Ալիևի Արցախում կառուցած օդանավակայանը վայելեք ու ստորացումները լսեք, կարող ա տոմս լինի 50€ էլ բախտներդ բերի թռնեք Միլան»: Աղբյուրը` Վահան Բաբայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
