Սիսիանի նախկին քաղաքապետ-պատգամավորն առաջին անգամ եկել էր խորհրդարան. «Հրապարակ»
![]() 254 Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 09:54 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը երեկ առաջին անգամ այցելել էր խորհրդարան։ Նրան շենքին ծանոթացնում էր սյունեցի մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հակոբյանը։ Նորեկը շտապում էր և խոստացավ առաջիկայում զրուցել մեզ հետ, սակայն Հակոբյանից համառոտ մեկնաբանություն ստացանք Գորիսի ընտրությունների վերաբերյալ: «Գորիսի ընտրություններին ունեցանք հաղթանակ, որովհետև բացակայում էին բանակը, շրջիկ խմբերը, ապօրինի անձնագրերը։ Իսկ Առուշանյանն այսօր ցույց տվեց Գորիսի իրական պատկերը, այն է՝ իշխանությունն իրականում չունի 20-22 տոկոսից ավել քվե»,- ասաց Հակոբյանը։ Հիշեցրինք, որ Սյունիքում հունիսի 20-ին ՔՊ-ն ավելի քան 50 տոկոս ձայն էր ստացել։ «Լավ, հիմա որ ասում են՝ Գորիսում մեզ չէին սիրում, բայց Առուշանյանին սիրում են, իսկ Գյումրիի մասի՞ն ինչ կասեք։ Ես որքան տեղեկացված եմ, Բալասանյանն ԱՄՆ-ում է գտնվում, բայց իշխանությունը պարտվեց, չէ՞»։ Փաշինյանն ակտիվ չէր, գուցե դա՞ էր ՔՊ-ի պարտության պատճառը։ «Բայց պատվիրակներ էր, չէ՞, ուղարկել... Դա էլ մեդալի մյուս կողմն է, դա նշանակում է, որ առանց Նիկոլ այստեղ 71 ուսապարկ է նստած։ Կա մի հատ Նիկոլ, և կան ֆոն ապահովողներ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
