Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին»․ քաղաքագետ

«Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին»․ քաղաքագետ
606
Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 10:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին
Անցած օրվա ամենալուսավոր լուրն, անշուշտ, հինգ հայ ռազմագերիների վերադարձն էր հայրենիք։ Տարակուսելին այն է, սակայն, որ տղաներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել են միայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու ռուսաստանցի այլ պաշտոնյաներ։
Կասկածի տակ չեմ դնում ռուսական միջնորդության դրական ազդեցությունը, բայց նույնիսկ արարողակարգից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետությունը բացակա է, ամբողջովին դուրս է մղված գործընթացներից ու, լավագույն դեպքում, ռուսական պրոտեկտորատի դեր է կատարում։
Ահա, այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին»։