Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը, տեղեկացնում է Արցախի պետնախարարի աշխատակազմը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերը և հիմնական հումանիտար կարիքները:
Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ:
Պատասխանելով Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առ այսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահների ռազմաքաղաքական երաշխիքները ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում:
Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու նկրտումների պայմաններում խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով:
Պետական նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:

«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
2117:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
5316:18
«Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է ելույթ ունենալ այստեղ՝ Հայաստանում»․ COP17-ի մասնակից (տեսանյութ)
6916:00
«Հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս, երբ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա»․ Վահե Գրիգորյան
6715:48
«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
7815:18
Փարիզում ուսանողները փակել են Լուվրի մուտքերը՝ հաջակցություն դպրոցականների բողոքի ցույցերի (տեսանյութ)
18514:42
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, թե աղջկան ինչ է սազում»․ լարված իրավիճակ՝ բնապահպանների և ոստիկանների միջև (տեսանյութ)
8714:36
«10 հոգի ԱԱԾ-ական մեր կողքով քայլում են, որ վախենա՞նք. դա նորմա՞լ է»․ բնապահպան (տեսանյութ)
7914:24