«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը, ասացին 32-ամյա կալանավորը արյուն է փսխում՝ արդեն երկու օր շարունակ, բուժօգնություն ցուցաբերել են իհարկե՝ ՔԿՀ-ում ուշադիր են, բայց... նրա հերթական նիստը:
Բայց այսքանից հետո նա համառորեն չի դադարեցնում դատախազությանն ուղղված իր բողոքի արտահայտման այս ծանր ձևը։
ՔԿՀ-ում հոգևորականներ չկան, Եկեղեցու դեմ արշավի կոնտեքստում քահանաները հունվարին վտարվեցին բոլոր բանտերից՝ նորանշանակ տնօրեն տիկնոջ հրամանով։
Ու, ցավոք, այնտեղ չկա հիմա մեկը, ով կզրուցի կալանավորի հետ ու կհամոզի նրան դադարեցնել կյանքի ու առողջության համար խիստ վտանգավոր հացադուլը։
Մինչդեռ տանը Աշոտին սպասում են 3 անչափահաս երեխաներն ու կինը, քույրը, որին նույն քրգործով տուժած են ճանաչել։
Ի դեպ, Աշոտի կինը ի վիճակի չէ աշխատել և հոգալ աուտիզմով հիվանդ երեխայի սոցիալական խնդիրներն ու մյուսներինը։
Ընդգծենք, այսօր 36-րդ օրն է, ինչ Աշոտ Բադալյանը Նուբարաշենի կալանավայրում հացադուլով իր բողոքն է արտահայտում անցած տարի սեպտեմբերին իր և քրոջ որդու հետ կատարված միջադեպից հետո իրեն առաջադրված մեղադրանքի դեմ։
Իսկ իմ հանրայնացնելուց հետո, երբ հացադուլի
28-րդ օրը սկսեցի գրել Աշոտի մասին, ընդդիմադիր պատգամավորներից զանգեր ստացա, Աշոտին այցելեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, Արդարադատության նախարարի տեղակալը, ՄԻՊ-ից, որ մինչ այդ լուռ էին 28 օր շարունակ, և այսօր իմացա «Ուժեղ Հայաստան»-ից Լիաննա Մանուկյան անունով պատգամավոր-իրավաբանն է այցելելու նրան»։

«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
3523:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
6523:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
7721:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
14820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
10519:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9318:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
16118:25