«Փաշինյանի հայտնի գրառում-կոչը կործանարար և աղետալի հետևանքներ է ունեցել»․ Կարպիս Փաշոյան
![]() 416 Շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ., 02:12 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան էլ ցավոտ լինի, բայց պետք է հստակ արձանագրենք, որ պատերազմում կամավորական խմբերը ամենացածր արդյունավետությամբ ստորաբաժանումներն են եղել, եթե, իհարկե, կարելի է նրանց ստորաբաժանում կոչել։ Այս առումով վարչապետ Փաշինյանի հայտնի գրառում-կոչը կործանարար և աղետալի հետևանքներ է ունեցել։ Ոչ թե, որ այդ կոչից հետո մարդիկ գնացել զոհվել են, այլ ընդհանուր առմամբ ինչ-որ փուլից սկսած այդ փիլիսոփայությունը տիրապետող է դարձել ռազմաճակատում՝ հանգեցնելով կանոնավոր բանակի կազմալուծմանը։ Պայմանականորեն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կարող էին դիմադրել մոտ մեկ շաբաթ, իսկ դրանից հետո դրանք պետք է փոխարինվեին համարժեք ռեզերվով։ Փոխարենը ո՛չ առաջապահ ուժերը փոխարինվեցին և ո՛չ զինապարտների պատճաշ մոբիլիզացիա եղավ։ Ռազմաճակատը ողողվեց կամավորականներով և մոբիլիզացված ինչ-որ խմբերով, որոնք կարգ ու կանոնի բացակայության պատճառով կա՛մ ԱԹՍ-ների, կործանիչ-գրոհիչների և հրետանու հարվածներից են զոհվել, կա՛մ մոլորվել և շրջափակվել են հակառակորդի կենդանի ուժի կողմից կամ էլ բարոյալքվելով լքել են մարտական դիրքերը։ Ավելին՝ այս խմբերի տարերային վարքագիծը էական հարված է հասցրել առաջին հերթին կանոնավոր բանակին՝ քայքայիչ տրամադրությունները փոխանցելով զինծառայողներին։ Աղբյուրը` Կարպիս Փաշոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
