Անչափահասը՝ առանց համարանիշերի BMW-ով, Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է բախվել
![]() 407 Շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ., 10:36 Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշերի BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Լրիվ կինո էր, մենակ էն տեսանք, որ առանց համարանիշերի «սեմյորկա BMW»-ն Պուշիկինի փողոցով նենց էր սլանում, ասես Մակարովի գյուլլա լիներ։ Առանց կանգառի տվեց, մի քանի ավտոմեքենա վնասեց, հետո անցավ խաչմերուկը, մեկ էլ էն տեսանք, որ էս թազա պարեկները կալմեջ արեցին դրան, փռին ասֆալտին ու տարան։ Էս դեպքում ո՞նց չասես՝ հալալ էր տղերքին, եթե դրա դեմը չառնեին, վստահ ենք՝ էտի մարդկանց վրով էլ էր անցնելու»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
323Երեկ, 23:24
Ուկրաինան բալիստիկ հրթիռով հարվածել է Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկ նավահանգստին
256Երեկ, 22:57
Կոլումբիայում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում, հնարավոր է, մինչև 125 զինվորական կար
358Երեկ, 21:29
Փախուստ՝ «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից
152Երեկ, 21:00
Իրանը հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաներին և Իսրայելում թիրախներին հարվածելու մասին (տեսանյութ)
280Երեկ, 19:27
«Իսրայելը ֆոսֆորային զենք է կիրառել Լիբանանի հարավում»․ #AlJadeed
331Երեկ, 15:45
Լոնդոնում անհայտ անձինք հրկիզել են շտապօգնության 4 մեքենա (տեսանյութ)
478Երեկ, 11:19
Նյու Յորքում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային (տեսանյութ)
418Երեկ, 10:43
