Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին
![]() 1417 Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 10:48 Հոկտեմբերի 23-ին, ամհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղևորների կյանքին ու առողջությանը։ Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները: |
Անտառից հավաքած սունկն ուտելուց հետո ընտանիքի անդամները թունավորվել են
190Երեկ, 23:20Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն
253Երեկ, 21:00Հռոմում բենզալցակայանի պայթյունից 35 մարդ է տուժել (տեսանյութ)
437Երեկ, 16:28Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
260Երեկ, 16:18Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
347Երեկ, 12:33Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել
427Երեկ, 10:22ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին (տեսանյութ)
436Երեկ, 10:10Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
20403.07.2025, 23:48