Բերդ-Ճամբարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր
![]() 767 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 09:30 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ): Փրկարարները Ս․ Բ-ի դին և տուժած Ն․ Պ-ին (ծնված 1989թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ-ի (ծնված 1964թ.) և Ա․ Ա-ի (ծնված 1981թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։ |
Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
263Երեկ, 21:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
167Երեկ, 20:00Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
417Երեկ, 16:12Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել
250Երեկ, 16:08Խոշոր հրդեհ՝ Իրկուտսկում (տեսանյութ)
220Երեկ, 13:143 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
277Երեկ, 12:00Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի (տեսանյութ)
351Երեկ, 11:045.4 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում
385Երեկ, 10:46