«Գոնե նիստի գալուց առաջ ավագանու որոշ անդամներ լողանան, որ քյաբաբի ու կեղտոտ բոթասի հոտ չգա»․ Թ․ Վարդանյան
![]() 369 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 16:48 «Պարոն Գալջյան, ավագանու քանի՞ անդամ ունեք այս դահլիճում։ Այսինքն՝ այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ քաղաքականապես, որպես ղեկավար, որպես կուսակցություն կամ դաշինք, որ չեք կարողանում մարդ բերել, ձեր ավագանու անդամներին ամսվա մեջ մի օր նստեցնել դահլիճում»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, որ երեք տարվա մեջ չի եղել մի դեպք, որ որևէ նիստի ներկա գտնվեն «Իմ քայլի» բոլոր 54 անդամները։ «Հիմա դուք ստեղ սուրճ խմելուց, ինչ-որ քյաբաբից եք խոսում․․․ Ես խնդրում եմ, գոնե նիստերի գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան, որ քյաբաբի հոտ չգա վրաներից, որ կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դուք անցնում եք չափը ու լկտի եք ձեզ դրսևորում, հագնվեք, լողացեք, եկեք նիստի։ Եթե էդ չեք կարողանում ապահովել, էլ ինչի՞ մասին եք խոսում»,- ասաց ավագանու անդամը։ Նշենք, որ Ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նախագիծ, ըստ որի՝ ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
