«Առաջարկություն ունեմ՝ 52 % թանկացած սոխ կերեք, ու լաց եղեք ձեր իշխանության վրա»․ Ա․ Վարդանյան
![]() 244 Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 17:54 «Մոտ 480 000 մեր թոշակառուներից միայն 19 200 մարդու թոշակ է բարձրանալու, այն էլ 2100 դրամով։ Ակնհայտորեն, մեր թոշակառուները, սոցիալապես անապահով խավերը եկող տարի ավել վատ են ապրեու։ Աճելու է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը։ Սա է մեր քաղաքացիներին սրանց խոստացած ապագան։ Սա է արդարություն, տնտեսական հեղափոխություն, հազար բան խոստացածների վերաբերմունքը՝ մարդկանց հանդեպ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Միայն մի փաստ արձանագրեմ․ այս ընթացքում, Հայաստանում, ավելի քան 2 մլն ՔՈՎԻԴ-ի թեսթ է հանձնվել՝ 15 000 դրամով։ Հիմա պարզվում է՝ թեստի արժեքը առնվազն կրկնակի ցածր կարող էր լինել։ Ստացվում է՝ մեր քաղաքացիներից 1,5 մլրդ դրամ ուղղակի շորթվել է։ Վերջին ինը ամիսներին մոտ 100 հազար մարդ երկրից մեկնել ու չի վերադարձել, բայց իրենք շարունակում են պարգևավճարներ ստանալ, իրենց եկամուտները շարունակում են աճել։ Ու սրանք դեռ մտածում են, թե ապագա ունեն։ Կռապաշտները ապագա չեն ունենում։ Առաջարկություն ունեմ՝ 52 տոկոս թանկացած սոխ կերեք, ու լաց եղեք ձեր իշխանության վրա»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
