«Մենք քայլում ենք դեպի անդունդ». Արման Բաբաջանյան
![]() 341 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 16:41 Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «22 տարի առաջ այս օրը․․․ Հոկտեմբերի 27-ն է այն սահմանագիծը, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, կոռուպցիան, քրեաօլիգարխիան, բանակի թալանը, զինվորի բաժինը տուն տանողներին գեներալական կոչումներ շնորհելը, ժողովրդին հարստահարելը, ունեզրկելը, Երևանի կենտրոնում տասնյակ հազարներին տնավեր դարձնելը, հարյուր հազարների խաղաղ՝ ոչ պատերազմական պայմաններում արտագաղթը, Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը, ազատագրված տարածքների՝ մասնավորապես Լաչինի վերաբնակեցման ծրագրի վիժեցումը, 1998-2007թթ․ ղարաբաղյան կարգավորման անխտիր բոլոր՝ այդ թվում Մեղրիի փոխանակման տարբերակին համաձայնվելը, պետությունը հետևողականորեն ֆոռպոստ, իսկ հայդատականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելը, սեփական իշխանության վերարտադրության համար Հայաստանի ստրատեգիական կարևորության գույքի հանձնումը․․․ սրանք բոլորը ոչ ամբողջական հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են գաղութացած Հայաստանը, տասնյակ քաղաքական սպանություններն ու բանտարկությունները, Մարտի 1-ի սպանդը: Մենք քայլում ենք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
