«Միակ տեղը, որ իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, Իջևանն է». Ոսկան Սարգսյան
![]() 261 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 17:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ՎԱՆՔԻՑ ԵՍ ԵՄ ԳԱԼԻՍ, ՏԵՐ ՕՐՀՆԵԱՆ ԴՈՒՔ ԵՔ ԱՍՈՒՄ Այսօր մամուլում կարդացի, որ իշխանությունները մտահոգված են Իջևանում կայանալիք ավագանու ընտրությունների արդյունքներով։ Միակ տեղը, որ այս իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, Իջևանն է։ Պարազաբանեմ. Իջևան քաղաքում բավականաչափ գործ է արվել, փողոցներն ասֆալտապատվել են, քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերը՝ նույնպես։ ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածուն ինչ-որ բենզալցակայանի աշխատող չի եղել, որ նոր իշխանությունը պաշտոնի է դրել, Արթուր Ճաղարյանը 2016-2021թթ․ Իջևանի քաղաքապետի տեղակալն է եղել և դրական համբավ ունի։ ՔՊ ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված են Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները, բացառությամբ՝ Լուսաձորի և Լուսահովտի, որոնք նոյեմբերի 14-ի ընտրություններում ձայն են բերելու իրենց, այսինքն՝ ՔՊ-ի համար։ 1920-ի նոյեմբերի 29-ին իշխանությունը փոխվեց, այսինքն՝ Կարմիր բանակը եկավ Իջևանից, 2021թ․ նոյեմբերի 14-ի Իջևանի ընտրություններով իշխանափոխություն չի լինելու։ Եթե գրեին, որ դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի ավագանու ընտրությունները թեժ մրցակցությամբ են լինելու, դա ճշմարիտ կլիներ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
