«Ենթադրում եմ՝ ինչ թղթեր են ստորագրվել, որի հիման վրա այսօր հպարտանում եք, թե իբր Փայլասարի վրա մեր դիրքերն են»․ Գ․ Մանուկյան
![]() 281 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 17:12 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Փայլասարի բարձունքը թշնամուն հանձնելու հարցի շահարկումներին, ասաց․ «Այդ հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020 թվականի դեկտեմբերից և մինչ օրս շարունակում են մնալ նույն դիրքերում»։ Փայլասարի խնդրին անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որին արձագանքեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը․ «Դուք Աժ-ում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել։ Այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի և Դուք այդ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա։ Պատասխանը չգոհացրեց պատգամավորին, ով հարց ուղղեց նախարարին՝ ասելով․ «Որևէ գերատեսչություն մինչև հիմա հստակ չի ասում՝ ինչի հիման վրա են զորքերը հետ քաշվել, ենթադրություն ունեմ, թե ինչ թղթեր են ստորագրվել և որի հիման վրա այսօր հպարտանում եք, թե իբր Փայլասարի վրա մեր դիրքերն են, երբ Կապանն ու Սյունիքը կրակահերթերի վտանգի տակ են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
