«Մեզ փուչիկի մեջ պահել էին, տենց էլ պատերազմ էին ուզում տանել». Գևորգ Թոսունյան
![]() 264 Հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ., 02:06 Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուխովի գիրքն եմ կարդում 44-օրյա պատերազմի մասին ու նեռվայնությունից տեղս չեմ գտնում։ Հասկանում ես, որ գրածը ճշմարտություն ա, հասկանում ես, որ էս իրավիճակում հայտնվել ենք հնացած ու կործանարար համակարգի արդյունքում, որին տասնյակ տարիներ հարկերով պահել ենք/եք։ Պարզ մի օրինակ՝ հայկականը համեմատում է թուրքական պերեսմենկայի հետ, ըստ որի՝ մեկօրյա մարտից հետո, զինվորականները տեղափոխվել են թիկունք՝ երկօրյա հանգստի, սա տասնյակ անգամ ավելի էֆեկտիվ ա, քան հայկական, սովետից եկած ու այդպես էլ չփոխված 14-օրյա ռեժիմը, հլը մի հատ խոսեք կամավորների կամ զորացրվածների հետ էս թեմայով։ Մեր մեծ փորով ու քթները ցցած, հղփացած ու հարստացած գեներալների «շնորհիվ» ոչ օդում ունեին առավելություն, ոչ էլ հողի վրա։ Մեզ փուչիկի մեջ պահել էին, տենց էլ պատերազմ էին ուզում տանել, շատերը հավատացին, ցավոք զոհվեցին։ Սրանք հիմա ընդհատակ են գնացել կամ էլ քրեական գործերի դեպքում խոսում են արդարությունից ու հայրենասիրությունից։ Քանի դեռ մեր սխալների ու հակառակորդներից, այդ թվում՝ թուրքերից չենք սովորել, նրանց հաղթել չենք կարող։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
