Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռացիոնալ օրակարգի համատեքստում ամբողջապես բացահայտվում է Փաշինյանի թիմի քաղաքական սնանկությունը»․ քաղաքագետ

«Ռացիոնալ օրակարգի համատեքստում ամբողջապես բացահայտվում է Փաշինյանի թիմի քաղաքական սնանկությունը»․ քաղաքագետ
249
Շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ., 01:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Արժանի «դաշնակիցներ»
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ավելի վտանգավոր են այն ուժերը, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել արժանապատիվ խաղաղության օրակարգով, քան մարդիկ, որոնց ուռա- հայրենասիրությունը մշտապես հակված է գայթակղիչ կեղծ օրակարգերի ձևավորմանը։
Ռացիոնալ օրակարգի համատեքստում ամբողջապես բացահայտվում է Փաշինյանի թիմի քաղաքական սնանկությունը, այսօրվա իշխանության «գաղափարական» ընդհանրությունն այն քաղաքական համատեքստի հետ, որը երկու տասնամյակից ավելի՝ իր արկածախնդիր «հայրենասիրությամբ» երկիրը կանգնեցրեց աղետի շեմին։
ԼՂ խնդրում ավանտյուրիստական ընդհանրությունը նույնպես՝ Քոչարյանին ու Փաշինյանին արժանի «դաշնակիցներ» է դարձնում»։