Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների համայնքապետերի թեկնածուների ցանկը

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների համայնքապետերի թեկնածուների ցանկը
239
Կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ., 20:42

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների՝ կուսակցության համայնքապետերի թեկնածուների ցանկը: Ըստ այդմ, Վայքում ընտրական ցուցակը կգլխավորի Կառլեն Մինասյանը, Թումանյանում՝ Սուրեն Թումանյանը:«Հանրապետություն» կուսակցության Վեդիի ցուցակը գլխավորում է Գագիկ Հակոբյանը, Վանաձորում՝ Վազգեն Թորոսյանը: Սևանում՝ Աշոտ Նադարյանը, Նաիրի համայնքում՝ Արմեն Խաչատրյանը: Աբովյանում համայնքապետի թեկնածուն Էմիլ Հարությունյանն է, Գառնիում՝ Արամ Խաչատրյանը, Եղեգնաձորում՝ Անուշավան Մովսիսյանը: