Ավտովթար՝ քաղաքապետարանի մոտ. Mitsubishi Pajero-ն բռնկվել է, հրդեհը տարածվել է կից պահակակետ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 03։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իտալիայի փողոցի սկզբնամասում՝ Ալ. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ո․) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը տարածվել է կից պահակակետ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Հ-ն, Ի․ Ս-ն և Ե․ Ս-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ. Հ-ն և Ե. Ս-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ի. Ս-ն տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի պարպումը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի սրահը և պահակապետի արտաքին երեսպատումը՝ մոտ 3 քմ:

Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
9411:42
Նոր միջադեպ՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում (տեսանյութ)
10010:18
Ուֆայում երեխան ընկել է պատուհանից ու մահացել
11009:37
Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
143Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
387Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
274Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
193Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
142Երեկ, 12:42