Քննչական կոմիտեն՝ գիշերը Երևանում տեղի ունեցած սպանության մասին

2021թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հարևանի տանից կրակոցի ձայներ են լսվել: Ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ:
Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին և ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել են թափանցող հրազենին նմանվող վնասվածքներ, իսկ աջ աճուկային հատվածում՝ 3սմ չափով կտրած-ծակած վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, 1 հատ նույն տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև արնանման հետքեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, առգրավվել է տուժողի կրած հագուստը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
191Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
199Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35712.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30512.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30212.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33411.11.2026, 20:48