Միրզոյանն ու Լավրովը քննարկել են գերիների վերադարձի ու քարտեզների փոխանակման հարցերը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի, ինչպես նաև ԼՂ հակամարտության գոտում բոլոր տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։ Այս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։
Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հրատապ խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ գերեվարված անձանց վերադարձին, ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը և կրոնական-մշակութային ժառանգության պահպանմանը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։
Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության հարցերին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
191Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
199Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35712.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30512.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30212.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33411.11.2026, 20:48