Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Փաշինյանը ոստիկանապետի տեղակալին գործուղում է Ստամբուլ

Փաշինյանը ոստիկանապետի տեղակալին գործուղում է Ստամբուլ
480
Երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ., 23:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին գործուղում է Թուրքիայի Հանրապետություն՝ Ստամբուլ։
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Նա նոյեմբերի 21-26-ը մասնակցելու է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։ Ֆիդանյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: