ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։
Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։
Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործկացությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք համատեղ քայլերին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:
Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
191Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
199Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35712.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30512.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30212.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24912.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33411.11.2026, 20:48