Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանում ժողովրդավարությունը ֆարս է». Սուրեն Սուրենյանց

«Հայաստանում ժողովրդավարությունը ֆարս է». Սուրեն Սուրենյանց
201
Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 12:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ասում են՝ Հայաստանում ժողովրդավարություն է ու վկայակոչում են ընտրությունները։
Ֆարս է։
Գյումրիում իշխանությունը պարտվեց, բայց գործի դրեցին ԱԱԾ ռեսուրսն ու ձևավորվեց, ըստ էության, օլիգարխա-ՔՊ-ական իշխանություն։ Ընտրությունների ազդեցությունը զրոյացվեց։
Մեղրիում առաջին տեղը զբաղեցրեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։ Պատերազմից հետո Արամ Սարգսյանից շատ Նիկոլ Փաշինյանին պաշտպանած գործիչ չկա, բայց նա, միևնույն է, իշխանության յուրայինը չէ։ Հիմա էլ ՔՊ-ն գործի է դնում դատախազության ռեսուրսը՝ Մեղրիի ընտրությունների արդյունքները սրբագրելու համար։
Հայաստանում ժողովրդավարությունը ֆարս է»: