Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվեց»․ Ոսկան Սարգսյան

«Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվեց»․ Ոսկան Սարգսյան
242
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 20:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Բերդ խոշոր համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանը այսօր՝ ժամը 19։00-ին, որոշում է կայացրել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու մասին։ Որոշ տեղեկություներով՝ սահմանագոտու բնակիչներից մեկը ապօրինի ցանկապատ է կառուցել, որի համար համայնքի ղեկավարը նրան պետք է տուգաներ 200 հազար դրամով, սակայն չի տուգանել, Հ․ Մանուչարյանի հանդեպ քրեական գործ են հարուցել 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական դիրքի չարաշահում)
Իսկ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Երևանի կենտրոնում կրակել է մարդու վրա, սակայն գրավով ազատ է արձակվել։
Նիկոլի թիվն է, ընտրովի արդարադատության ժամանակը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան