Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տեղեկանալով Նորայր Միրզոյանի արարքի մասին՝ հիշեցի հորեղբորս պատմած անեկդոտը»․ Ավետիք Իշխանյան

«Տեղեկանալով Նորայր Միրզոյանի արարքի մասին՝ հիշեցի հորեղբորս պատմած անեկդոտը»․ Ավետիք Իշխանյան
1526
Շաբաթ, 13 նոյեմբերի, 2021 թ., 22:14

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԻՍԿԱԿԱՆ ԱՐՑԱԽՑԻՆ, ՃԻՇՏ ՀԱՅԸ
Տեղեկանալով Նորայր Միրզոյանի արարքի մասին՝ հիշեցի տասնամյակներ առաջ հորեղբորս պատմած անեկդոտը․
Արցախի դպրոցում կենսաբանության դաս է։ Ուսուցիչը ներկայացնում է Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և բացատրում, որ մարդն առաջացել է կապիկից։ Աշակերտներից մեկը զարմացած ու զայրացած ձեռք է բարձրացնում և հարց ուղղում ուսուցչին․
-Հայն է՞լ է առաջացել կապիկից։
Ուսուցիչը պատասխանում է․
-Իհարկե, հայն էլ նույն մարդու տեսակն է և ինչպես բոլոր մարդիկ, նույնպես կապիկից է առաջացել։
-Իսկ ղարաբաղցի՞ն, նույնպես կապիկից է առաջացել։
-Այո՛, ղարաբացին էլ հայ է, մարդ և ինչպես բոլոր մարդիկ, հայերը, նույնպես կապիկից է առաջացել։
Հնչում է երեխայի եզրափակիչ խոսքը․
-Էտ մինը քաք ըս կերալ։
Բա՞, Արմեն Գրիգորյան․․․»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան