Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պատրաստվենք Նախիջևանի հատվածում տարածքներ տալուն․ Արենիի, Ելփինի, Չիվայի, Զանգակատան բնակիչներին առաջարկում եմ զգոն լինել»․ Ն․ Հոխիկյան

«Պատրաստվենք Նախիջևանի հատվածում տարածքներ տալուն․ Արենիի, Ելփինի, Չիվայի, Զանգակատան բնակիչներին առաջարկում եմ զգոն լինել»․ Ն․ Հոխիկյան
623
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 15:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «ՀՀ իշխանությունները պայմանավորվում են նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Սիսիանի, Ջերմուկի և Վարդենիսի հատվածներում թշնամու առաջխաղացման համար հարմար պայմաններ ստեղծելով՝ փաշինյանական ռեժիմը բեմադրություն է խաղում, աշխատանքից հեռացնում է ՊՆ նախարարին, տեղը նշանակում ասֆալտ անող պատմության ուսուցչին, հետո ԱԽ նիստ հրավիրում։
Պատրաստվենք Նախիջևանի հատվածում տարածքներ տալուն։ Պատահական բան չեմ ասում։ Արենիի, Ելփինի, Չիվայի, Զանգակատան բնակիչներին առաջարկում եմ զգոն լինել։ Թիրախում դուք եք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան