«Իշխանության ռեսուրսը սպառվում է». Դավիթ Գրիգորյան
![]() 321 Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 23:12 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՆԱՐԽԻԱ-պետական իշխանության բացակայություն՝ որպես այդպիսին։ Փաշինյանը ծնում է անարխիա՝ ոչնչացնելով գերիշխանությունը և ջնջելով դասային տարբերությունները։ Փաշինյանական անարխիան ձևավորում է պետական իշխանության ոչնչացում։ Փաշինյանի իդեալական իշխանությունն արտահայտվում է «բոլորը՝ բոլորի դեմ պատերազմի» սկզբունքով։ Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ էս երկրի ղեկավարի հարմարավետության գոտին ամբողջական է, երբ շուրջը քաոս է։ Քաոս է ընտանիքում, աշխատավայրում, տնտեսության ու հասարակության մեջ։ Փաշինյանը ջնջում է սովորական պատկերացումները դասական պետության մասին։ Ինքը ձևավորում է ճիշտ այնպիսի միջավայր ու տրամաբանություն, որը կա իր՝ անձնական ուղեղում։ Փաշինյանի համար Հայաստանը իր ուղեղում տեղի ունեցող քաոսն է։ Ինքը ձգտում է նույնականացնել մի ամբողջ պետություն իր տրամաբանության սկզբունքով։ Իր իդեալական Հայաստանը կոչվում է Նիկոլանդ կամ ասենք՝ Փաշաստան։ Մենք բոլորս կվերածվենք նիկոլների, եթե բեկում տեղի չունենա։ Ես արդեն խիստ կասկածում եմ, որ ելք կլինի, որովհետև ելք առաջարկողները՝ Փաշինյանի սիրած նախկինները (գործող ընդդիմություն), նույն Փաշինյանն են, պարզապես այլ անուն ունեն։ Նախորդ բոլոր իշխանիկները ևս ձգտում էի բոլոր հայերին իրենց տեսակ դարձնել։ Այսպիսով, մենք դատապարտված ենք։ Անարխիան խորանում է։ Մեր հանրությունը հնարավոր է փրկել կամ ուշքի բերել՝ առաջնորդվելով մերիտոկրատիայի սկզբունքով, երբ իշխում են արժանիները, ոչ թե թափթփուկները։ Սրա մասին ամենավառ վկայությունը վերջին շրջանի բազմաթիվ սպանություններն են, անվտանգային համակարգերի անգործունակությունը, հանրապետության տեսլականի բացակայությունը։ Քաոս, անարխիա, ամենաթողություն, հակապետականություն, կարգերի ու հիերարխիայի մերժում, պետության անկում։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
