«Ցավալի տեսանյութ էր. ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել». Սեյրան Օհանյան
![]() 656 Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 11:48 «Ցավալի տեսահոլովակ էր հատկապես ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք խնդիր են կատարում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն մոտենում է հայկական դիրքերին: «Երբ մարտական հերթապահության ժամանակ խախտումներ և սադրանքներ են լինում, ապա, համապատասխան ցուցմամբ, գործողությունների, զենքի կիրառման պլաններ գոյություն ունեն»,- հավելեց Պաշտպանության նախկին նախարարը: «Ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել. դա նշանակում է առաջին՝ ցուցում է տրված չկրակել, չհրահրել. ինչպես այսօրվա իշխանություններն են ասում՝ մարտական գործողություններ չլինեն: Այդ դեպքում երկու եզրակացության պետք է գանք՝ իրենք կարող են ցանկացած տարածք ներխուժել ու մենք չպետք է կրակենք: Եթե չես ուզում կրակել, բայց ուզում ես կանխարգելել առաջխաղացումը, նշանակում է՝ համապատասխան պաշտպանական, ինժեներական սարքավորումներ պետք է ձևավորես, այսինքն՝ միջդիրքային տարածությունները անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո, որ նրանք չկարողանան մխրճվել մեր հատված»,- ասաց Օհանյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
