Հայկ Սարգսյանի մասով քրեական գործ չհարուցվեց. ՀՔԾ-ն ենթարկվեց ճնշումների. «Ժողովուրդ»
![]() 329 Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 09:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իրավապահ համակարգում: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, իրավապահները կուլ գնացին իշխանությանը: 2021 թվականի մայիսի 19-ին ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) որոշումը՝ պատգամավորի մասով քրեական գործ չհարուցելու դեպքով, և այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատել էին մեր տեղեկությունը՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարուցելու որոշումը: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»: Առիթն այն էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել էր՝ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել, ու հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գլխավոր դատախազությունը, սակայն, վերացրել էր քրգործի հարուցման որոշումը՝ ըստ էության ստիպելով պատգամավորի գործողություններում հանցակազմ տեսնել: Բայց ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, ենթարկվել է իշխանությունների ճնշումներին և որոշել կարճել գործը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
