Կփոխվի դպրոցի տնօրենների հավաստագրման վերապատրաստող կազմակերպությունների ընտրության կարգը. նախագիծ
![]() 320 Կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ., 11:54 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը: Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող փաստաթղթի պահանջ, վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ, ինչպես նաև որոշակիություն է մտցվում երաշխավորող հանձնաժողովի կազմում: Ինչպես է կատարվում ընտրությունը Վերապատրաստող կազմակերպությունները տարեկան առնվազն մեկ անգամ ընտրվում և երաշխավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացման օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել նախարարության սահմանած և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Պահանջներ և ժամկետներ Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ հայտատուների ներկայությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ՝ ոլորտը համակարգող փոխնախարարը (հանձնաժողովի նախագահ), ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից: Նիստն իրավազոր է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Մերժման հիմքերը Սահմանվել են վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտի մերժման հիմքերը: Մասնավորապես, հայտը մերժվում է, եթե նախորդ տարի երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստված անձանց առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել հավաստագրման քննության նվազագույն շեմը: Մերժման հիմք են նաև պահանջվող փաստաթղթերի բացակայությունը, հայտնաբերված խախտումները և այլն: Արդյունքների հրապարակում Հանձնաժողովն ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաղթող ճանաչված և երաշխավորված կազմակերպության վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը ներկայացվում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ: Նույն հայտարարությունը կարող է հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում կամ սոցիալական ցանցերում: Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
