Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը». Հայաստանում ռուսական ավիաբազայի հրամանատար

«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը». Հայաստանում ռուսական ավիաբազայի հրամանատար
606
Կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ., 18:06

Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հայտարարել է Երևանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում:

«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ավիացիայի վարչության հետ: Համագործակցում ենք նաեւ «Էրեբունի» օդակայանում եւ Գյումրիում տեղակայված գնդերի հրամանատարների հետ»,-նշել է գնդապետ Պետրովը: