«Երբ թուրքը Սյունիք և Գեղարքունիք էր ներխուժում, ՌԴ ԳՇ քարտեզները չկայի՞ն»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ԵՐԲ ԹՈՒՐՔԸ ՍՅՈՒՆԻՔ ԵԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԷՐ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ, ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՉԿԱՅԻ՞Ն
Նոյեմբերի 25-ին ԱԺ-ում մասնակցելու եմ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ քննարկման, ուր առաջադրելու եմ մի քանի լուրջ հարցեր։ 2018թ․ գարնանը իշխանության եկած, այդ ժամանակ բնակչության բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ չէր խոսում սահմանագծման և սահմանազատման մասին, այդ մասին հայտարարեց միայն պատերազմում պարտվելուց հետո, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնցով նախատեսվում է դեմարկացիա և դելիմիտացիա անել, չկայի՞ն, երբ Ադրբեջանը զավթեց Սյունիքի և Գեղարքունիքի տարածքները, եթե սահմանագծում և սահմանազատում չէր արվել, ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը որոշել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատված ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանն իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում, այդ դեպքում ինչպե՞ս ենք հիմք ընդունում խորհրդային շրջանի, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանագծումը և սահմանազատումը պարսպի նման կպաշտպանեն Հայաստանի սահմանները, նման կարող էր հայտարարել կատարյալ ապուշը, կամ՝ դավաճանը։ Սահմանագծման և սահմանազատման հետևանքով ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Տավուշի մարզի տարածքից հազարավոր հեկտար հողատարածքները վերադարձվելո՞ւ են Հայաստանին։ Ես չեմ հավատում դրան, Նիկոլ Փաշինյանը միայն հողեր է հանձնում, ոչ թե՝ վերադարձնում»։


«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
6103:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
8702:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
9001:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
10200:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9100:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
19100:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
7600:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
183Երեկ, 23:48