«Սա համապետական խայտառակություն է». Դավիթ Գրիգորյան
![]() 754 Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 15:24 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «200․000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Ալեն Սիմոնյանի համար BMW 750LI Xdrive գնելու համար։ Սա համապետական խայտառակություն է։ 1․ Առաջին նկարում էդ 200․000 դոլարանոց BMW-ն է։ 2․ Երկրորդ նկարում դեռևս ամռանը հրապարակված այն լուսանկարն է, որում հստակ երևում է, թե ինչի մեջ էին ստիպված գիշերն անցկացնել տղերքը, քանի որ պետությունն ունակ չէր (կամ չէր ցանկանում) ապահովել բավարար պայմաններ ու կահավորում՝ ՀՀ պետական սահմանները պաշտպանող հայորդիների համար։ Հարցս Սիմոնյանին: Դուք ՀՀ Ազգային ժողովի նախագահն եք։ ՀՀ արտաքին պարտքը 2021 թվականի առաջին վեցամսյակի տվյալներով կազմում է 8․869․000․000 դոլար։ Սա առնվազն 3 անգամ ավելի շատ է, քան ՀՀ պետական ողջ բյուջեն։ Ձեր նոր BMW-ի փոխարեն հնարավոր է գնել 2500 հատ զինվորական վրան, 3300 հատ բարձր որակի քնապարկ, 250 հատ բարձր որակի գիշերային տեսանելիության սարքեր, 15 հատ ՈւԱԶ մակնիշի զինվորական ամենագնաց։ 200․000 դոլլարով հնարավոր է շուրջ 50 կիլոմետր սահմանագծի վրա իրականացնել գաբիոններով կամ բետոնով ամրաշինական աշխատանքներ ու դրա շնորհիվ պահպանել հայ զինվորի կյանքը՝ թշնամու պամպուշտից։ 200․000 դոլարով սահմանագծի մի զգալի հատված հնարավոր էր կահավորել նաև տեսախցիկներով ու այլ անհրաժեշտ տեխնիկայով՝ կասեցնելու թշնամու ոտնձգություններն ու փաստեր ձեռք բերելու, թե ով է ագրեսիայի ճանապարհով լուծում իր խնդիրները։ Բայց ոչ, ձեր հարգարժան նստատեղը հոգնել է թանկարժեք Toyota Land Cruiser 200-ից կամ էլ այդ մեքենան երևի ձեր ճաշակով չի, ձեր տարիքին ու նախապատվություններին չի համապատասխանում, կամ էլ դուք երևի BMW շատ եք սիրում ու պատմական շանս կա պետության հաշվին նման մեքենայով շրջել։ Ես ենթադրում եմ, չեմ պնդում, ուզում եմ, որ դուք խոսեք դրա մասին։ Ուզում եմ, որ դուք պատմեք, թե ինչպես ստացվեց, որ ժամանակին Հայաստանը պադավատապետություն անվանողները հանկարծ մեկը մյուսի հետևից հրաժարվեցին հին պադավատներից ու որոշեցին նոր պադավատներ ձեռք բերել։ Ձեր քաղաքական առաջնորդն էլ, ի դեպ, իր իշխանության գալուց հետո էլի շուրջ 250․000 դոլար ծախսեց բոլորիս գրպանից, որ նորագույն Մայբախով շրջի։ Դուք ո՞նց եք ձեզ զգում։ Նորմա՞լ է ամեն ինչ։ Որ հանկարծ շարունակեիք հին մեքենայով շրջել, ապա պետության գործերը դրանից վա՞տ էին գնալու, ասենք՝ դուք մեջքի ցա՞վ էիք ունենալու, թե էգոն էր վնասվելու դրանից։ Ձեր շարասյան մեջ առանց այդ էլ ահագին մեքենա կա։ Պետություն ձեր վրա առանց այդ էլ ահագին փող է ծախսում, է՛լ դաչաներ տալիս, է՛լ թիկնազոր, է՛լ պարգևավճարներ, է՛լ կամադիռովչնիներ։ Ալե՛ն, անկեղծ, հուսամ գոնե կկարդաս։ Մեր տարիքային տարբերությունը մեծ չի։ Ես էլ ջահելություն անելուց հեռու չեմ։ Իմ մեքենան էլ է BMW, ես էլ եմ մի ինչ-որ փուլում դերասանությամբ զբաղվել, հոդվածներ գրել, լրատվականներում աշխատել։ Բայց իմ ու քո տարբերությունն այն է, որ ես քշում եմ 8000 դոլարանոց BMW՝ իմ հաշվին, իսկ դու շուտով 200․000-նոց BMW՝ բոլորիս հաշվին։ Հ․ Գ․ Լավ ապրել, ճոխ ապրել որևէ մեկին չես արգելի։ Յուրաքանչյուրի իրավունքն է, բայց որքանո՞վ է արդար ճոխ ապրուստը կազմակերպել աղքատ երկրի բյուջեի հաշվին։ Հրաժարվի՛ր էդ մեքենայից։ Հայտարարիր, որ էդ փողը գնալու է Սյունիքի ու Վայոց ձորի սահմանային գծի ամրաշինմանը, խրամատներ փորլուն ու գետնատնակներ կահավորելուն։ Դա արդար կլինի։ Դու քեզ, վստահ եմ, անհամեմատ ավելի լավ կզգաս, քան թույն BM-ով ամեն օր քաղաքում շրջելուց»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
