Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
![]() 283 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 00:12 Ուկրաինայի Լվով քաղաքի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։ Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք մասնակցություն են ունեցել Լվովում հյուպատոսության բացման կազմակերպման գործում․ «Հայերը շատ վաղուց են այստեղ ապրում և այս քաղաքի հիմնադիրներից են: Սա Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն է, հայկական համայնքն է, մեր հայկական թեմն է, սա այս քաղաքի ու մարզի ղեկավարությունն է։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, և հուսով եմ, որ մենք արժանապատիվ աշխատանք կցուցադրենք, մեր հայ համայնքի հետ միասին կբարձրացնենք գործունեության մակարդակը՝ ի շահ հայ ազգի, քաղաքի, ի շահ Ուկրաինայի ու Հայաստանի»,- նշել է հյուպատոսը: Բացման խոսքում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Կարապետյանը խոսել է Լվովում հայերի ավանդի, հայկական ժառանգության մասին՝ հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանն իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացման հարցում․ «Հետաքրքրական է, որ օրը համընկնում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ։ Կարծում եմ՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին հանդիպումների ընթացքում, մասնավորապես երկկողմ հարաբերությունների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ, լավ հիմք են տալիս դեսպանության հետագա աշխատանքի համար և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից»,- ասել է նա։ Ընդգծվել է հայերի դերը Լվովում, քանի որ այնտեղ հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Հայ համայնքը համախմբված է Լվովի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
