««Միջանցքի» հարցում առանցքայինն այն է, որ համանախագահ երկրների համար ադրբեջանական օրակարգը չունի հրատապություն». Հակոբ Բադալյան
![]() 310 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 12:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի պահ կար, երբ հայ ժողովրդին համոզում էին, որ Իրանը փակեց «միջանցքի» հարցը: Հիմա, թե՝ միջացքի հարցը Շարլ Միշելն է փակել, այն էլ Պուտինին իր զանգով: Շարլ Միշելը Պուտինին զանգով «միջանցքի» հարց փակող լիներ, կզանգեր լեհ-բելառուսական սահմանի միգրանտների հարցը կփակեր և խեղճ Մերկելը, «օր պաշտոնաթողության», ստիպված չէր լինի ծանր տեղը թեթևացնել ու զանգել Լուկաշենկոյին: Հարցն այն չէ, որ Պուտինը դեմք է, իսկ Միշելը՝ ոչ: Պարզապես, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոմիությունն առավել ևս այսօր չունի քաղաքական այնպիսի ներուժ և կշիռ՝ օբյեկտիվորեն չունի, որ Կովկասում ինչ-որ թեմաներ «փակի»: Երբ ցանկալին դնում ենք իրականության տեղ ու մատուցում հանրությանը, ըստ էության, կամա, թե ակամա նպաստում ենք հանրային պատկերացումների և կարծիքի աղավաղման: Ինչ-որ հարցում դա կարող է չունենալ ոչ մի նշանակություն, բայց աղավաղումը չի լինում հատվածական, լինում է շղթայական, ու հետո որևէ կարևորագույն հարցում կարող է զգացնել տալ իրեն բավականին ցավոտ հետևանքով: «Միջանցքի» հարցում ներկայումս առանցքայինն այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար ադրբեջանական այդ օրակարգը չունի հրատապություն՝ ամեն մեկի համար տարբեր պատճառներով: Այդ հանգամանքն էլ Հայաստանին թույլ է տալիս արդյունավետ մանևրել: Միաժամանակ, մենք իբրև հասարակական-քաղաքական պետական միավոր պետք է մի բան արձանագրենք մեզ համար, որ այդ մարտահրավերը Հայաստանի առաջ լոկ կարճաժամկետ չէ և հետևաբար պետք է կարողանանք ժամանակն օգտագործել այդ հարցում «եղանակի» մեզ համար անբարենպաստ փոփոխության պարագայում ավելի մեծ դիմադրունակությամբ օժտված լինելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
