Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»
![]() 264 Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ: Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին: Սակայն այս օրերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տարածված խոսակցությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր աչքերն ու ականջները դատական համակարգում՝ ի դեմս Կարեն Բիշարյանի»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
