Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին. «Փաստ»
![]() 337 Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 09:30 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն պատճառով, որ առավել հեշտ կիրառեն վարչական ռեսուրս, ինչը, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, ակտիվորեն կիրառվում է: Մասնավորաբար, թերթի տեղեկություններով, իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետը: Մյուս կողմից՝ հարվածի տակ են նրանք, ովքեր չեն կատարում այդ հրահանգները, կամ, ասենք, փողոցում բարևում են այլ թեկնածուների, էլ չենք խոսում ֆեյսբուքյան «անցանկալի» լայքերի մասին: Ի դեպ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ՝ բացառապես քաղաքական նկատառումներով: Ի դեպ, քաղաքում շատերին զվարճացնում է այն հանգամանքը, որ նույնիսկ նախկինում իրականացված կամ ընթացքում գտնվող ծրագրերը մարզպետն ու ընդամենը մեկուկես ամիս պաշտոնավարող քաղաքապետի ժ/պ-ն վերագրում են իրենց: Վանաձորի քաղաքապետարանի թերթի աղբյուրները հայտնում են, որ պարգևավճարների արատավոր պրակտիկան, որը համայնքապետարանում երբեք չի կիրառվել, մուտք է գործել այստեղ Ամանորյա պարգևատրման անվան տակ, բայց... հենց ընտրությունների շեմին: Զուգահեռ, ըստ տեղեկությունների, աջուձախ պաշտոններ են խոստանում մարդկանց՝ ՔՊ-ի օգտին աշխատելու համար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
