«Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ». Սուրեն Սարգսյան
![]() 303 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 10:42 Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանի գրառումը. «Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. ասեմ միանգամից։ Հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ։ Այսինքն՝ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին, այլ ոչ թե երկկողմ օրակարգերը։ Երկկողմ օրակարգեր առանձնապես չկան (Ադրբեջանի մոտ մի քիչ շատ, մեզ մոտ ավելի քիչ)։ Փաստ է, որ եթե չլիներ 44-օրյա պատերազմը, ո՛չ Պոմպեոն ու Մնացականյանն էին հանդիպելու, ո՛չ էլ Միրզոյանն ու Բլինքենը, քանի որ առանձնապես քննարկելու բան չկա։ Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն հետպատերազմական Հարավային Կովկասում։ 1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասից՝ որպես գլոբալ գերտերություն։ 2. Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունեության մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պետք է լինեն բանակցություններ նաև ԱՄՆ ներգրավվածությամբ։ 3. ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում որոշակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։ 4. 3+3 ձևաչափի ձևավորումը նույնպես կնշանակեր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնե ուղղակի ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ՝ Վրաստանը հրաժարվում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործոնը հաշվի առնելով։ 5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։ Փաստ է, որ եռակողմ համաձայնությունները պետք է լեգիտիմացվեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդեն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Բրյուսելում) կդնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կնշանակի պատասխանատվության կիսում, ինչպես նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրվի հայտարարությունների լեգիտիմությունն Արևմուտքի կողմից: 6. Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս լուրջ արդյունք չեն տվել և ԱՄՆ-ն պետք է տարածաշրջանում առավել ամրապնդվելու քաղաքականություն վարի, Իրանին ինչ-որ ձևով զսպելու կամ ճնշելու համար։ Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
