«Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը»․ Հակոբ Բադալյան
![]() 780 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Դեռևս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով՝ կարծեմ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց, որ մեր առանցքային խնդիրներից մեկը գավառականությունն է: Սարգսյանի գործունեությունը կարող է գնահատվել ամենատարբեր կերպ, բայց դժվար է վիճարկել արձանագրումը, որ գավառականությունը, գավառամտությունը մեր խնդիրների խորքային պատճառներից է: Իհարկե, Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը: Պարզապես հիշեցի, քանի որ տպավորվել էր և դրան անդրադարձել եմ նաև այդ ժամանակ՝ 2008 կամ 2009-նն էր: Ընդ որում, իհարկե, պայմանական, սակայն գավառամտություն է, օրինակ, ոչ միայն սահմանափակ, այլ նաև «անսահմանափակ» մտածողությունը, երբ, օրինակ, Հայաստանը դիտվում է «տիեզերքի» կենտրոն, որի համար հերթ են կանգնած աշխարհաքաղաքականության կենտրոնները: Կամ, ըստ էության, նույն «գավառամտությունն» է, երբ ռազմաարդյունաբերության տիեզերական նվաճումների դարում մենք զբաղված ենք զանազան «դրոնային» մեծախոսություններով, մտածելով, թե այն, ինչ այդ դաշտում խոշոր խաղացողների համար եղել է ո՛չ միայն մեծ գիտական ներուժի, ո՛չ միայն մեծ փողերի, այլ նաև մեծ քաղաքականության արդյունք, մենք կարող ենք ապահովել մեր մեծ հայրենասիրությամբ: Եվ ընդհանրապես, «հայրենասիրությունը» թերևս կա՛մ ամբողջատիրության ու ավտորիտարիզմի, կա՛մ գավառականության, գավառմտության դեպքում է դառնում հասարակական-քաղաքական առանցքային կատեգորիա, որովհետև այլ պարագայում այդպիսի կատեգորիան օրենքն է, իրավունքը և աշխատանքը: Իսկ հայրենասիրությունը՝ այդ ամենի կամա, թե ակամա ձևավորվող արդյունքն է կամ պայմանական ասած՝ ՀՆԱ-ն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
