«Համայնքապետերը համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ին». Նորայր Հակոբյան
![]() 351 Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 19:26 «Ունենք տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ Արգավանդ համայնքում ՔՊ-ի թեկնածու ոմն Էվիկ Ոսկանյան բնակիչների հետ կանգնում խոսում է, ինչ-որ բան է տալիս իրենց, չեմ կարող ասել ինչ, տեսագրությունում լավ չի երևում. թող իրավապահները զբաղվեն դրանով»,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Մասիսի ՏԻՄ ընտրություններում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2-րդ համար Նորայր Հակոբյանը: «Մեր դաշինքը արդեն երկու անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչև ՔՊ-ի ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարների կողմից տեղամասերում ուղղորդելու դեպքերի մասով: Հորդորել ենք, որ թույլ չտան, որ համայնքի ղեկավարները ճնշում գործադրեն: Գրեթե բոլոր համայնքներից ունենք նման ահազանգ, որ գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին և համագյուղացիներին հորդորում են, գուցե նաև սպառնում են, որ ընտրեն համար երկուսին: Չեմ կարծում, որ դա էական արդյունք է տալու, բայց ամեն դեպքում հին մեթոդներով են մեր դեմ աշխատում: Կարծում եմ՝ արդյունքի չեն հասնի: Տեղամասերում նորմալ , ինչ անում են, դրսում են անում: Խմբակային բերում են ընտրության: Նորամարգ, գետափ, Գեղանիստ, Արգավանդ, Այթափում կարծես կարողացանք մի փոքր մեղմացնել»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
