«ՏԻՄ ընտրություններն արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու առումով». Ժիրայր Սեֆիլյան
![]() 382 Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 11:36 Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը. «Պատերազմը չի դադարել։ Բացի հաճախակի կրկնվող ռազմական դրվագներից, մշտապես ենթարկվում ենք տեղեկութային և հոգեբանական գրոհների։ Նպատակը պարզ է՝ հնարավորինս քայքայել ու թուլացնել մեզ, որպեսզի կարողանան առանց դիմադրության կլանել նաև այն ամենը, որ դեռևս կենսունակ է մնացել։ Եվ, փոխանակ ուշքի գալու ու կասեցնելու այս աղետալի ընթացքը, մենք՝ որպես ժողովուրդ և հասարակություն, կուրորեն ենթարկվում ու մասնակցում ենք դրան։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին, որոնք շատ արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու և զբաղեցնելու առումով։ Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում։ Գործող ռեժիմը, օգտագործելով նաև համայնքների խոշորացումը, ձգտում է ՏԻՄ մակարդակում առավելագույնս վերարտադրվել, իսկ մնացածը նրա նկատմամբ ռևանշի հող են պատրաստում կամ էլ ինքնադրսևորման առիթ են գտել իրենց համար։ Մինչդեռ մեր գլխին կախված վտանգը պահանջում է ոչ թե արհեստական ներքին թշնամանքով լցնել առանց այդ էլ քայքայված մեր համայնքները, այլ կասեցնել ՏԻՄ ընտրությունները և զբաղվել անվտանգային-պաշտպանական խնդիրներով, ինչի համար շատ կարևոր է համայնքների ներքին համերաշխությունը։ Վերջապես պետք է հասկանանք, որ կառավարումը փոխվում է վերևից։ Այդ պատճառով մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանի ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որն արդեն ժողովրդի վրա հենվելով կլուծի մնացյալ խնդիրները։ Հակառակ պարագայում, եղածն էլ լուծարելու ներկայիս ընթացքով ստեղծվելու է ընդամենը ձևական կառավարման համակարգ այս կամ այն կայսրության ձեռքի տակ՝ կարճ ժամանակում պետության վերացման հեռանկարով։ Անելիքը պարզ է և հստակ՝ չմասնակցել մեր դեմ վարվող պատերազմին և միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած պայքարին՝ նպատակ ունենալով հեռացնել ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն։ Առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15-ին, Ազատության հրապարակում։ Սպասո՛ւմ ենք»։ Աղբյուրը` Ժիրայր Սեֆիլյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
