«Կա՛մ կկասեցնեք ՔՊ-ի ՀՀԿ-ացման գործընթացը, կա՛մ կդառնաք ՀՀ քաղաքացիների կողմից հերթական մերժվածները». Սաքունց
![]() 276 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 17:00 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, և այս պահանջը պետք է ներկայացնեն հենց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները: Կա՛մ կկասեցնեք ՔՊ-ի ՀՀԿ-ացման գործընթացը, կա՛մ կդառնաք հեղափոխությունն իրականացրած ՀՀ քաղաքացիների կողմից հերթական մերժվածները: Եվ ի գիտություն. ՀՀ Սահմանադրության հոդված 3-ը. 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Մարդու մասին է խոսքը, պարո՛ն ԱԺ նախագահ, անկախ նրա որևէ հատկանիշից՝ գերի է, գերի չի, կամավոր է հանձնվել, թե ոչ, դատապարտյալ է, թե քրեական հանցագործություն չկատարած»: Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
