«Խոստանում եմ իմ ելույթում ձեզ մանրամասն հիշեցնել այդ մասին»․ Մանուկյանը՝ Սողոմոնյանին
![]() 414 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 15:42 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի թեկնածու է առաջադրել Եղիշե Սողոմոնյանին։ Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով Սողոմոնյանին, հարցրեց․ «Ակնկալվում է, որ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն անբասիր կենսագրություն պետք է ունենա։ Տարբեր տարիներին տարբեր ընկերություններում պաշտոներ զբաղեցնելու ժամանակ երբևէ տուգանքների ենթարկվե՞լ եք, օրինակ, հարկեր թաքցնելու համար»։ «Ընդհանրապես, երբ որ ստուգումներ են լինում ընկերություններում պատասխանատվության ենթարկվում է ընկերությունը։ Որպես ընկերության ֆինանսական գծով տնօրեն՝ ամենաշատը վարչական պատասխանատվության կարող էի ենթարկվել»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ չի հիշում նման դեպք, միգուցե մեկ-երկու դեպք եղած լինի։ «Ես ձեզ խոստանում եմ, որ իմ ելույթում մանրամասն ձեզ կհիշեցնեմ այդ մասին»,- ի պատասխան ասաց Մանուկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
